Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են

Ասում են
22.04.2022 | 07:41

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ Արցախի հաշվին։ Թող ոչ ոք չմտածի, որ առանց Արցախի Հայաստանն ապագա ունի։ Նման բան չի լինի։

Իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանին միայն մեկ ապագա է սպասվում՝ կործանում։ Իրադարձությունների նման զարգացումը արմատապես կփոխի աշխարհաքաղաքական լանդշաֆտը տարածաշրջանում։ Դա պարզապես չի կարող լինել ինչ-որ մեկի կամքով: Դա սարսափելի, արյունոտ գործընթաց կլինի։ Այն երկրները, որոնց համար նման իրավիճակը մահացու վտանգ կստեղծի, ձեռքերը ծալած չեն նստի և պարզապես հետևեն, թե ինչպես են Թուրքիան ու Ադրբեջանը կլանում ողջ տարածաշրջանը։


Արցախի կործանման դեպքում տարածաշրջանում բոլորովին այլ իրավիճակ կստեղծվի, Հայաստանում նույնպես ամեն ինչ կփոխվի, նա կդառնա օբյեկտ և կկլանվի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։


Դավիթ Բաբայան

Դիտվել է՝ 40100

Մեկնաբանություններ